Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2008, 113 - Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆԿԱՊԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂՈՐԴ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները 1968 թվականին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները` համաձայն N 1 հավելվածի.

2) ճանապարհային գծանշման համարները, պատկերներն ու չափերը` համաձայն N 2 հավելվածի.

3) ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները` համաձայն N 3 հավելվածի.

4) ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: