13 Դեկտեմբերի 2007, 1602 - Ն
ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի
ու առողջության անվտանգության ապահովումը, սպառողներին թյուրիմացության մեջ
գցող գործոնների կանխարգելումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 6-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատել հյութերի և հյութամթերքների մեջ օգտագործման համար թույլատրվող սննդային հավելումների ցանկը և դրանց առավելագույն թույլատրելի քանակությունները, ինչպես նաև պահածոյացված բանջարեղենային ու պաստերացված մրգային հյութերի և հյութամթերքների մանրէաբանական ցուցանիշները (արտադրական մանրէազերծությունը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 8 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 42-րդ կետի, որն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 531-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան: