Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2004, 1397 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՒ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 823-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հրատարակումների գծով 2004 թվականի պետական պատվերի մասին» N 823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման`

ա) առաջին պարբերությունում «112098.1 հազ. դրամ» բառերը փոխարինել «108679.2 հազ. դրամ» բառերով.

բ) «բ» կետում «28718.3 հազ. դրամ» և «տարի` 28718.3 հազ. դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «25299.4 հազ. դրամ» և «տարի` 25299.4 հազ. դրամ» բառերով.

գ) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։