31 Հունվարի 2008, 82 - Ն
ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում անասնահամաճարակների բռնկման պատճառով գյուղատնտեսական կենդանիների անկումների և դրանց տարածման կանխարգելման նպատակով հարկադիր սպանդի ենթարկված անասնագլխաքանակի արժեքի դիմաց սեփականատեր ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվող օժանդակության հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում օժանդակության ենթակա սեփականատերերի գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
3) անասնահամաճարակների հետևանքով անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման ազգային հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` 15-օրյա ժամկետում հաստատել անասնահամաճարակների հետևանքով անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման ազգային հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: