31 Հունվարի 2008, 80 - Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑՅ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ձևավորված իրավական, տեխնիկական, տնտեսական օժանդակությունը գործնական հիմքերի վրա դնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վերականգնման ծրագրին գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2008 թվականի ծախսերի նախահաշվում նախատեսել միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հադրութի շրջանի ստորաբաժանման գրասենյակային կահավորման, համակարգչային սարքավորումներով ապահովման, ինչպես նաև վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։