31 Հունվարի 2008, 73 - Ն
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: