Կառավարության որոշումներ

25 Հունվարի 2008, 62 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1558-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 285-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 3-րդ կետը «օրենքի» բառից հետո լրացնել «8-րդ հոդվածի 1-ին կետով,» բառերով.

2) որոշման 7-րդ կետի «բ» ենթակետը «կանոնադրությունն» բառից հետո լրացնել «դրանում նախատեսելով դրույթ կազմակերպությանն ամրացված պետական գույքի վարձակալությունից uտացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաuտանի Հանրապետության uեփականությունը հանդիuանալու մաuին,» բառերով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության

2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային վերապահելու մասին» N 1558-Ն որոշումը:

3. Հետ վերցնել հիմնադրի կողմից անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևանի Ռուբինյանց 29 հասցեում գտնվող` 7 005 000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող և

600 քառ. մետր մակերեսով շենքն ու 12 341 472 դրամ կադաստրային արժեք ունեցող և 2728 քառ. մետր մակերեսով հողատարածքը և նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին`

մեկամuյա ժամկետում uահմանված կարգով ապահովել uույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ ապահովել uույն որոշման 3-րդ կետում նշված գույքի անժամկետ ու անհատույց oգտագործման պայմանագրի կնքումը:

6. Սահմանել, որ «Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` uույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախuերը կատարվում են կազմակերպության միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: