Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2004, 1389 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 247-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին»

N 247-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետը լրացնել նոր` «ժե1» ենթակետով.

«ժե1) հետբացթողումային հսկողության իրականացում».

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը «Ֆինանսահաշվային վարչություն» բառերից հետո լրացնել հետևյալ նոր տողով.

«Հետբացթողումային հսկողության վարչություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: