Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2007, 1606 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին, 11-րդ հոդվածի 3-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ և 19-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 27-ի N 1104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1493-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`

1) եկամուտների գումարն ավելացնել 33,971,127.9 հազ. դրամով.

2) ծախսերի գումարն ավելացնել 36,047,613.6 հազ. դրամով.

3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարն ավելացնել 2,076,485.7 հազ. դրամով:

2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների, իսկ նույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և փոփոխություններ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

4. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտները և ծախսերն ավելացնել 1,269,548.1 հազ. դրամով:

5. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 9 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 9 և 10 հավելվածների:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից կատարված ծախսերը վերաձևակերպելու մասին» N 855-Ն որոշման N 9 հավելվածի`

1) N 15 աղյուսակի 3-րդ սյունակում`

ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը վերաբերող մասում «02. 2006/2007 ուսումնական տարվա միջնակարգ կրթության պետական միասնական քննության կազմակերպում» բառերը փոխարինել «32. 2006/2007 ուսումնական տարվա միջնակարգ կրթության պետական միասնական քննության կազմակերպում» բառերով,

բ. Երևանի քաղաքապետարանին վերաբերող մասում «03. Մշակութային օբյեկտների շինարարություն» բառերը փոխարինել «04. Մշակութային օբյեկտների շինարարություն» բառերով,

գ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին վերաբերող մասում «02. Շենքերի և շինությունների ձեռքբերում» բառերը փոխարինել «33. Շենքերի և շինությունների ձեռքբերում» բառերով.

2) N 18 աղյուսակի «Ընդամենը 1,348,700.0 1,348,700.0» տողը փոխարինել «Ընդամենը 1,478,700.0 1,478,700.0» տողով:

7. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին գումար հատկացնելու մասին» N 1563-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1524-Ն որոշումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Գումար հատկացնելու մասին» N 997-Ա որոշման N 2 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 11 հավելվածի:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 27-ի N 1104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1493-Ն որոշման 2-րդ կետում «52,160.9» թիվը փոխարինել «50,000.0» թվով: