Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2004, 1384 - Ա

ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին մշակութային կենտրոն կառուցելու նպատակով «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին Պուշկինի անվան զբոսայգուն հարող տարածքից անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել 600 քառ. մետր մակերես ունեցող հողամաս:

2. Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում ճշտել նշված հողամասի սահմանները և կատարել անհրաժեշտ ձևակերպումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: