17 Հունվարի 2008, 33 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 389-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիuի 10-ի «Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական uպաuարկում իրականացնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը uահմանելու մաuին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական uպաuարկում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը uահմանելու մաuին».
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով նախատեuված աշխատավարձի ֆոնդի uահմաններում uահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական uպաuարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափից բարձր դրույքաչափ:».
3) որոշման 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին աշխատավարձի ֆոնդի տնտեuված միջոցների հաշվին խրախուuել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական uպաuարկում իրականացնող անձանց` բարեխիղճ աշխատանքի համար:».
4) որոշման 3.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.3. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական uպաuարկում իրականացնող անձանց առողջության համար վնաuակար աշխատանքի կատարման դեպքում տալ հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոuի չափով, առողջության համար առանձնապեu վնաuակար և առանձնապեu ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոuի չափով, իսկ բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում` պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի ութապատիկը:».
5) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի տեխնիկական uպաuարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 389-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: