30 Սեպտեմբերի 2004, 1380 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության տարածքում գործարար միջավայրի բարելավման և մրցակցային պայմանների հետագա զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածում մրցակցության ուժեղացման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Առաջարկել օրենքով ստեղծված հանձնաժողովների ղեկավարներին 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել իրենց իրավասությանն առնչվող առաջնային աշխատանքային ուղղությունների ապահովման միջոցառումները և դրանց իրականացման ժամանակացույցը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել իրենց իրավասությանն առնչվող առաջնային աշխատանքային ուղղությունների ապահովման միջոցառումները և դրանց իրականացման ժամանակացույցը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի նկատմամբ հսկողություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: