10 Հունվարի 2008, 24 - Ն
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածների 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: