Կառավարության որոշումներ

23 Սեպտեմբերի 2004, 1377 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՐ «2005» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ալկոհոլային խմիչքը և ծխախոտի արտադրանքը «2005» թվագրմամբ «Ալկոհոլային խմիչք» ու «Ծխախոտ` ֆիլտրով» տեսակների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորելու համար անհրաժեշտ ակցիզային դրոշմանիշերի ամբողջ խմբաքանակի գնման պայմանագիրը (համաձայնագիրը)` 100070,9 հազ. դրամի չափով, կնքվում է 2004 թվականի ընթացքում.

բ) սույն որոշման համաձայն կնքվող պայմանագրով (համաձայնագրով) նախատեսվում է, որ նշված պայմանագրի շրջանակներում 2004 թվականի ընթացքում վճարումները (որպես կանխավճար)` կատարվում են Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից՝ 31777,8 հազ. դրամ, իսկ պայմանագրով նախատեսվելիք գումարի մնացած մասը՝ 68293,1 հազ. դրամ, վճարվում է 2005 թվականին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել սույն որոշման հիման վրա կնքվելիք պայմանագրի համաձայն 2005 թվականին վճարման ենթակա գումարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: