Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2007, 1600 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետի «ե» ենթակետում «կարգի 21-րդ կետով» բառերը փոխարինել «կարգի 9-րդ կետով» բառերով.

2) որոշման 2-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) ամբողջ բնակչության համար արտահիվանդանոցային բժշկական oգնությունը (բացառությամբ մաuնագիտացված uտոմատոլոգիական բժշկական oգնության, որն անվճար է միայն uույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաuտատված ցանկում ընդգրկված անձանց համար) իրականացվում է անվճար».

3) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.

«ժա) Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրված բժիշկ-մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ».

4) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում`

ա. վերջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև 8 տարեկան, ինչպես նաև 12 տարեկան երեխաներ ու 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով)»,

բ. ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով)».

5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: