Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2004, 1376 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի 1930-Ն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետով սահմանված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգի զարգացման ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգի զարգացման ռազմավարության իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշմամբ հաստատված ռազմավարության իրականացմանն աջակցելու նպատակով միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ նախաձեռնել բանակցություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: