26 Օգոստոսի 2004, 1375 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԸ` ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ, «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ «ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1998 թվականի հունիսի 19-ին կնքված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 6-ին վավերացված N 3095AM Զարգացման վարկային համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ելնելով Զարգացման վարկային համաձայնագրով տրամադրված վարկային միջոցներով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության վերավարկավորման պարտավորությունից` Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի (որը Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն համակարգում ու վերահսկում է Համայնքային զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները) միջև 1998 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված ենթավարկային պայմանագրով (այսուհետ` ենթավարկային պայմանագիր) «Երևանի Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը ենթավարկավորված 20158045 փոխառության հատուկ իրավունքներին (SDR) համապատասխան` որպես համաֆինանսավորում անհատույց տրամադրել 5858084 ԱՄՆ-ի դոլար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթավարկավորված և համաֆինանսավորման միջոցները, Զարգացման վարկային համաձայնագրի վերաբաշխումներին և փաստացի կատարված աշխատանքների ծավալներին համապատասխան, ենթակա են փոփոխման: Ենթավարկային պայմանագրում կատարել նշվածների վերաբերյալ համապատասխան փոփոխություններ։
2. Զարգացման վարկային համաձայնագրի ու ենթավարկային պայմանագրի համաձայն` «Երևանի«Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվին և «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ենթավարկային ու համաֆինանսավորման միջոցներով ձեռք բերված, ինչպես նաև շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվները, դրանց վերաբերող փաստաթղթերով (շինարարական աշխատանքների կատարողական ակտեր, վճարային հանձնարարականներ, մաքսային ձևակերպման փաստաթղթեր, կատարումները հավաստող հանձնման-ընդունման ակտեր, աշխատանքային ավարտական ակտեր, աշխատանքների իրականացման մասին հաշվետվություններ, հարկային ու մաքսային վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին տեղեկանքներ և այլն), սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկից փոխանցել «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն հավելվածի։
3. Սահմանել, որ`
ա) Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն` ենթավարկային պայմանագրով տրամադրված ենթավարկային ու համաֆինանսավորման միջոցներով Համայնքային զարգացման ծրագրի «Ա» («Անհապաղ ներդրումների ծրագիր») մասի (որի շրջանակներում կատարվել են «Արզականի աղբյուրների պահպանություն և զարգացում» ու «Ֆիզիկայի ինստիտուտի և Դավթաշենի ջրամատակարարման բարելավում» ենթածրագրերը) շինարարական աշխատանքների կատարման արդյունքում ձևավորված ակտիվները, ինչպես նաև ձեռք բերված գույքը փոխանցվում է «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման հավելվածում նշված արժեքներով.
բ) Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն ենթավարկային պայմանագրով տրամադրված ենթավարկային միջոցներով Համայնքային զարգացման ծրագրի «Բ» («Կառավարման պայմանագիր») մասի շրջանակներում «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվին կատարված ծախսերը ենթակա են ձևակերպման համայնքային զարգացման ծրագրի ավարտից հետո: Իսկ 2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կատարված ծախսերի` «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ֆինանսավորումը «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում ենթակա է ձևակերպման որպես կանխավճար` սույն որոշման հավելվածում նշված արժեքներով.
գ) Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն ենթավարկային պայմանագրով տրամադրված ենթավարկային ու համաֆինանսավորման միջոցներով համայնքային զարգացման ծրագրի «Գ» և «Դ» («Ներդրումների հիմնադրամ») մասի շրջանակներում շինարարական աշխատանքների կատարման արդյունքում ձևավորված ակտիվները, ինչպես նաև ձեռք բերված գույքը փոխանցվում են «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման հավելվածում նշված արժեքներով.
դ) Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն ենթավարկային պայմանագրով տրամադրված ենթավարկային միջոցներով Համայնքային զարգացման ծրագրի «Զ» («Տեխնիկական աջակցություն») մասի շրջանակներում «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվին կատարված ծախսերը ենթակա են ձևակերպման համայնքային զարգացման ծրագրի ավարտից հետո: Իսկ 2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կատարված ծախսերի` «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ֆինանսավորումը «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում ենթակա է ձևակերպման որպես կանխավճար` սույն որոշման հավելվածում նշված արժեքներով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) կազմակերպել Զարգացման վարկային համաձայնագրի համաձայն ենթավարկային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև համաֆինանսավորման միջոցներով «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ձեռք բերված, ինչպես նաև շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվների` դրանց վերաբերող փաստաթղթերով (շինարարական աշխատանքների կատարողական ակտեր, վճարային հանձնարարականներ, մաքսային ձևակերպման փաստաթղթեր, կատարումները հավաստող հանձնման-ընդունման ակտեր, աշխատանքային ավարտական ակտեր, աշխատանքների իրականացման մասին հաշվետվություններ, հարկային և մաքսային վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին տեղեկանքներ և այլն) փոխանցումը «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը։
բ) «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության համաֆինանսավորման գումարների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվները «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկից «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցել անհատույց։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել ենթավարկային պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխությունների և լրացումների կատարումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: