Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2007, 1564 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Գեղարքունիքի մարզի Գեղամասարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «250830» թիվը փոխարինել «354830» թվով.

2) որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում`

ա. «2007 թվականի չորրորդ եռամսյակում» բառերը փոխարինել «2008 թվականի 1-ին եռամսյակում» բառերով,

բ. «2007 թվականի պետական բյուջեով» բառերը փոխարինել «2008 թվականի պետական բյուջեով» բառերով.

3) որոշման 4-րդ կետում «նախահաշվին համապատասխան` համաձայն N 1 հավելվածի» բառերը փոխարինել «նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 3 հավելվածների» բառերով.

4) որոշումը լրացնել հետևյալ` N 3 հավելվածով.

«Հավելված N 3  ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419 - Ն որոշման

 Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՄԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN        ը/կ

Ծախսերը

Գումարը                (դրամ)

1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

104000

 

      այդ թվում`

 

 

      1) հանձնաժողովի նախագահի աշխատավարձ

40000

 

      2) հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձ

20000

 

      3) հանձնաժողովի քարտուղարի աշխատավարձ

20000

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

24000

 

      Ընդամենը

»:

104000

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: