27 Դեկտեմբերի 2007, 1568 - Ն
ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր բնակարան գնելու համար վարկեր տրամադրելու մասին» N 279 որոշման հիման վրա Արծվաշենի գյուղական համայնքի 66 ընտանիքներին ազատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով տրամադրված վարկերի վերադարձման պարտավորություններից` վարկառուներին հատկացված վարկային գումարները ձևակերպելով որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջիններիս տրամադրված պետական աջակցություն:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման համար վարկառուների հետ կնքել համապատասխան նվիրատվության պայմանագրեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: