13 Դեկտեմբերի 2007, 1578 - Ն
ՆՈՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաuտատված կարգերով` լիազորված մարմնի իրավաuությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր