Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2007, 1581 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հունիuի 8-ի ՆՀ-145-Ն հրամանագրով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

1) լուծարել մշակութային քաղաքականության վարչությունը, երիտասարդական քաղաքականության վարչությունը, միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության վարչությունը, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը.

2) ստեղծել մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչություն, ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչություն, մշակութային ծրագրերի կառավարման և մոնիթորինգի վարչություն, ֆինանսական վարչություն, միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն, գործերի կառավարման վարչություն, իրավաբանական և վերահսկողության վարչություն.

3) քարտուղարությունը բաժանման ձևով վերակազմակերպել ընդհանուր բաժնի և հասարակայնության հետ կապերի բաժնի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության» բառերով:

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

3) որոշմամբ հաստատված` Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

4) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:

4. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի uեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 113-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: