Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2004, 1367 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հան-րապետության օրենքի 9-րդ և 18-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 138 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն» բաժնի`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Գյումրու N 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության».

բ) «Շիրակի մարզի առաջնային բուժօգնության (արտահիվանդանոցային) օղակների կառուցվածքն օպտիմալացման արդյունքում» աղյուսակի 4-րդ տողի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«վերակազմակերպել` միացնելով «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկային»:

2. «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝

ա) 2-ամսյա ժամկետում ապահովել «Գյումրու N 4 պոլիկլինիկա» և «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման աշխատանքների կատարումը.

բ) հաստատել «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնե-տիրական ընկերության նոր կանոնադրությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: