Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2007, 1566 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1196-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արալեզի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.587 հեկտար վարելահողը` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արալեզի գյուղական համայնքի ղեկավարին` ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը: