30 Սեպտեմբերի 2004, 1365 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի
N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1268-Ն որոշման`
ա) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
բ) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
գ) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
դ) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժե» ենթակետով.
«ժե) «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան գյուղի միջնակարգ դպրոցի շենքի կառուցման համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական 25 հասցեում գտնվող բնակելի շենքի շինարարության համար` 2000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան շենքի հիմնանորոգման համար` 17422.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ռ. Պատկանյան 62բ հասցեում գտնվող բնակելի շենքի շինարարության համար` 3700.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու պետական մանկավարժական քոլեջի շենքի տանիքի վերանորոգման և ջեռուցման համար` 2600.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), սոցիալապես անապահով` անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի հայեցակարգի մշակման համար (համաֆինանսավորում)` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)».
ե) որոշման 6-րդ և 7-րդ կետերը համարել 14-րդ և 15-րդ կետեր.
զ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-13-րդ կետերով.
«6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հ-22-Պ.խ. Մ-6-Դսեղ (12.5 կմ) նորոգման համար հատկացնել 59000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)։
7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման և Հրազդանի N 5 միջնակարգ դպրոցի շենքի նորոգման համար համապատասխանաբար հատկացնել 8394.9 հազ. դրամ և 3550.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
8. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին Իջևան քաղաքի
N 1 միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման համար հատկացնել 694.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
9. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին Օշական գյուղի դպրոցի շենքի հիմնանորոգման համար հատկացնել 25000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Ծաղկասար գյուղի նոր դպրոցի կառուցման համար` 16111.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), Աշտարակ քաղաքի N 5 դպրոցի շենքի նորոգման համար` 8000.0 հազ. դրամ, Աշտարակ քաղաքի N 4 դպրոցի շենքի նորոգման համար` 8000.0 հազ. դրամ, Զարինջա գյուղի դպրոցի շենքի ամրացման համար` 12000.0 հազ. դրամ, Ղազարավան գյուղի դպրոցի շենքի բարեկարգման համար` 2000.0 հազ. դրամ, Արտենի գյուղի N 1 դպրոցի շենքի բարեկարգման համար` 1000.0 հազ. դրամ, Արագածավան գյուղի N 1 դպրոցի շենքի վերանորոգման համար` 1000.0 հազ. դրամ, Արագածավան գյուղի N 2 միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման համար` 1000.0 հազ. դրամ, Ուջան գյուղի դպրոցի շենքի վերանորոգման համար` 5000.0 հազ. դրամ, Աշտարակ քաղաքի N 3 դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 7300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Ալագյազ գյուղի լոկալ ջեռուցման համակարգերի կառուցման համար` 10650.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)։
10. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին մարզի դպրոցների համար աշակերտական սեղանների և նստարանների ձեռքբերման նպատակով հատկացնել 3763.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։
11. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին մարզի` տարերային աղետից վնասված դպրոցական մասնաշենքերի հիմնանորոգման համար հատկացնել 2587.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)։
12. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին Գյումրի քաղաքի Սպանդարյան 24 հասցեում գտնվող բնակելի շենքի ամրացման-վերականգնման համար հատկացնել 23500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), Անիպեմզա և Հարթաշեն գյուղերի դպրոցների շենքերի վերանորոգման համար համապատասխանաբար հատկացնել 37300.0 հազ. դրամ և 11354.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
13. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին Մարտունի քաղաքի N 3 միջնակարգ դպրոցի շենքի շինարարության համար հատկացնել 6000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), Վարդենիս քաղաքի N 1 միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 1000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 427.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Վարդենիս քաղաքի N 2 միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 1500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 1500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)»։
2. Համաձայնել, որ որոշման 5-13-րդ կետերով նախատեսված հատկացումների հաշվին գնումները կիրականացվեն մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացնելու միջոցով, պայմանով, որ այդ գնումները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 90 օրացուցային օրվա ընթացքում` գնման պահանջի ծագման օր համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: