27 Դեկտեմբերի 2007, 1562 - Ն
ՉԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԲԱՅՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 473-Ն որոշման 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության նվիրատվության 4-րդ ծրագրի շրջանակներում 2006 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրված և կազմակերպված աճուրդների ժամանակ չվաճառված 10 միավոր փոքրածավալ «LZ-1,28» մակնիշի հացահատիկահավաք կոմբայնները` համաձայն հավելվածի, ուսուցման նպատակով` անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության ուսումնական կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր