Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2007, 1550 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 589-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս ԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 589-Ն որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի «Միջոցառումները» սյունակից հանել «(փոփոխություններ և լրացումներ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում)» բառերը, իսկ «Ժամկետը» սյունակում «2007 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2008 թ. 2-րդ եռամսյակ» բառերով.

2) 2-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2007 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2008 թ. 2-րդ եռամսյակ» բառերով.

3) 4-րդ կետի «Միջոցառումները» սյունակում «Մասնագիտությունների չափորոշիչների (տարիֆաորակավորման բնութագրերի) կազմում» բառերը փոխարինել «Մշակույթի ոլորտի մասնագիտական որակավորման չափորոշիչների (տարիֆաորակավորման բնութագրերի) կազմում» բառերով, իսկ «Ժամկետը» սյունակում «2007 թ. 3-րդ եռամսյակ» բառերը` «2008 թ. 3-րդ եռամսյակ» բառերով.

4) 5-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2007 թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2008 թ. 3-րդ եռամսյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: