Կառավարության որոշումներ

23 Սեպտեմբերի 2004, 1360 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` պետության 2004 թվականի կարիքների բավարարման համար Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով առանձին ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների դիմաց «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացված մրցույթների արդյունքներով առաջացած տնտեսումների և այլ խնայողությունների տնօրինման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:

4. «Էրեբունի» օդանավակայանի վազքուղիների ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 148525.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների իրականացման դիմաց վճարումները կատարել նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա.

բ) համաձայնել, որ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված հատկացման հաշվին «Էրեբունի» օդանավակայանի վազքուղիների ասֆալտապատման աշխատանքների գնումները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից կիրականացվի մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացնելու միջոցով, պայմանով, որ այդ աշխատանքները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 90 օրացուցային օրվա ընթացքում` գնման պահանջի ծագման օրը համարելով այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատման օրը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` «Էրեբունի» օդանավակայանի վազքուղիների ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկել նշված աշխատանքների նախահաշվի 112764.6 հազ. դրամ մնացորդային արժեքը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: