Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2007, 1546 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1935-Ն որոշմամբ հաստատված` հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգի`

1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տարբերանիշերի, անվանանիշերի և հարգադրոշմների գծային չափերի թույլատրելի շեղումն է 0.15 մմ:».

2) 7-րդ կետի առաջին պարբերությունում «Անվանանիշ պատրաստելու» բառերը փոխարինել «Անվանանիշ պատվիրելու» բառերով.

3) N 2 ձևում «1.4» թիվը փոխարինել «1.4 - 2.0» թվերով, իսկ «1.0» թիվը` «1.0 - 1.5» թվերով.

4) N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

5) N 5 ձևի 2-րդ կետից հանել «(գործունեության իրականացման վայրը)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: