20 Դեկտեմբերի 2007, 1542 - Ն
ՀԱՐԿՄԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱՍԸ ԿԱԶՄՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (1997 թ. սեպտեմբերի 30, ՀՕ-155) 57-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված` հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը ենթակա է հրապարակման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետ կայքում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ վերանայել հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: