Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2007, 1531 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «զ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաuտանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող «Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

2. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը (այuուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն) վերապահել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով, «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 244.3-րդ հոդվածով, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով նախատեսված` կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները:

3. Հաuտատել`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ նախքան վերակազմակերպումը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները` մինչև սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայության համակարգ ընդգրկելը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում միջոցներ ձեռնարկել սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում հաշվառելու, սոցիալական ապահովության պետական ծառայության և աշխատակազմի կնիքներ պատրաստելու, սոցիալական ապահովության պետական ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում գանձապետական հաշիվ բացելու, ինչպես նաև աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայության համակարգ ընդգրկելու կապակցությամբ.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ապահովության պետական ծառայության գործառույթների կրկնությունը բացառելու, ինչպես նաև սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով կազմել և եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայության կառուցվածքների, աշխատողների թվի, գույքի կազմի, չափի և գործառույթների, ինչպես նաև սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքների մասին համապատասխան իրավական ակտերի նախագծեր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: