19 Օգոստոսի 2004, 1354 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու և բանկային համակարգի ֆինանսական հոսքերի կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 5 հավելվածի.
զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 6 հավելվածի.
է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 7 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։