27 Դեկտեմբերի 2007, 1530 - Ն
2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի,
2) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր,
3) ընտանեկան նպաստի բազային մասը` 8000 դրամ,
4) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,
բ. չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ.
5) 35.01 - 39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
6) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
7) միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 35 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 300 հազ. դրամ,
բ. երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 20 հազ. դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ.
8) ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում`
ա. հրատապ օգնության չափը` 8000 դրամ,
բ. ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 300 հազ. դրամ.
9) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35 հազ. դրամ.
10) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 3000 դրամ:»:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2008 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական նպաստների նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեկ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման կարգի`
ա. 2-րդ կետում «սոցիալ-տնտեսական» բառերը փոխարինել «կազմը և» բառերով, «ծառայությունների» բառը` «ծառայություններ տրամադրող» բառերով,
բ. 7-րդ կետի 5, 6, 11 և 12-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ,
«5) երեխա մինչև 5 տարեկանը լրանալը Ա55 35,
6) երեխա 5 տարեկանից մինչև 18 տարեկանը լրանալը Ա66 33
պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի պատճենը կամ անձնագրի պատճենը»,
«11) ուսանող մինչև 23 տարեկան Ս12 22
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին,
12) հղի կին (12 շաբաթական և ավելի ժամկետով) Հ00 35
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից»,
գ. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 16 տարեկան երեխաները կամ հաշմանդամ» բառերը.
դ. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «16» թիվը փոխարինել «18» թվով.
ե. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 3-րդ ենթակետը.
զ. 18-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Կենսաթոշակի չափը որպես եկամուտ հաշվի է առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա կենսաթոշակի չափով:
Եթե ընտանիքն ստանում է կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ, ապա կենսաթոշակի չափն ամրագրվում է Մ 23 կամ Ե 56 ծածկագիրն ունեցող անձանց տողում` համամասնորեն:»,
է. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի 7-րդ ենթակետը,
ը. 19-րդ կետում «5-16-րդ» բառերը փոխարինել «7-18-րդ» բառերով,
թ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. Եթե միայնակ չաշխատող կենսաթոշակառու (Կ87) ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության «0» միավորից բարձր է և ցածր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի:».
2) որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգի`
ա. 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «(փաստագրված)» բառով, իսկ «տվյալների բազաներից» բառերը փոխարինել «տվյալներից» բառով.
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գնահատման համակարգում հաշվառված և նախորդ 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքների կազմի և պայմանների մասին տվյալները պահպանվում են գնահատման համակարգի տեղեկատվական բազայում` անժամկետ:»,
գ. 9-րդ կետը «հաշվառումը» բառից հետո լրացնել «(փաստագրումը)» բառով.
դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Գնահատման համակարգի տեղական տեղեկատվական բազայի շահագործման անվտանգ պայմաններն ապահովում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կամ Երևան քաղաքի թաղային, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարները:»,
ե. 15-րդ կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքի կազմում և պայմաններում» բառերով,
զ. 20-րդ կետում «միավոր» բառը փոխարինել «միավորից բարձր անապահովության միավոր» բառերով,
է. 23-րդ կետում «տեղեկատվական բազա» բառերը փոխարինել «կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը» բառերով.
ը. 25-րդ կետում «բազայից» բառը փոխարինել «բազան շահագործող կազմակերպությունից» բառերով.
թ. ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի`
1) 2-րդ կետում «ծառայությունների տարածքային գործակալությանը» բառերը փոխարինել «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերով.
2) 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «(փաստագրված)» բառով.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող), ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ, դիմում է իր բնակության վայրի գործակալություն` ներկայացնելով դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի, և ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Դիմում-հայտարարագիրը` անհրաժեշտ փաստաթղթերով, հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում` համաձայն N 11 ձևի:
Դիմում-հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից:».
4) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
5) N 11 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
6) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Նպաստի գործում պահպանվում են վերջին 5 տարիներին դիմողի ներկայացրած բոլոր փաստաթղթերը, իսկ դրանից հետո դիմելիս ներկայացրած փաստաթղթերի հիման վրա կազմվում է նպաստի նոր գործ:
Նպաստի նախորդ գործը պահպանվում է գործակալությունում` 5 տարի ժամկետով:».
7) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.
8) 7-րդ կետը «ընդունում է» բառերից հետո լրացնել «` դիմողին վերադարձնելով դիմում-հայտարարագրի մեկ օրինակը» բառերով.
9) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե դիմում-հայտարարագրի հետ ներկայացվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաuտաթղթերը, ապա գործակալության աշխատողը դիմում-հայտարարագրում կատարում է համապատասխան նշումներ և դիմում-հայտարարագրի մեկ օրինակը 3 օրվա ընթացքում վերադարձնում է դիմողին` տեղեկացնելով պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:».
10) 9-րդ կետը «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «` մեկօրյա ժամկետում» բառերով.
11) 10-րդ կետը «հաշվառելու» բառից հետո լրացնել «(փաստագրելու)» բառով.
12) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մաuին որոշում ընդունելու դեպքում գործակալությունը 3 oրվա ընթացքում դրա մաuին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:».
13) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Գործակալությունը գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) ընտանիքների մասին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և այլ պետական մարմիններից ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում և կիրառում է երկամսյա ժամկետում, որից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում արդյունքների մասին ամփոփ տվյալները` համաձայն N 4 ձևի` կցելով ընտանիքների ցուցակը և սոցիալական աջակցության խորհրդի համապատասխան նիստի որոշման քաղվածքը:».
14) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Միայնակ բնակվող կենսաթոշակառուին նշանակված, բայց նրա մահվան պատճառով չվճարված նպաստը կամ հրատապ օգնությունը` ներառյալ մահվան ամիսը, վճարվում է հուղարկավորությունը կազմակերպած անձին` տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքի հիման վրա, եթե նա դիմել է միայնակ բնակվող կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող երկու ամիսների ընթացքում:».
15) 22-րդ կետում «հաշվառման (նախորդ փաստագրման)» բառերը փոխարինել «դիմելու (հաշվառման կամ նախորդ փաստագրման)» բառերով.
16) 23-րդ կետից հանել «(բացառությամբ կենսաթոշակի չափի փոփոխության)» բառերը.
17) 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման, եկամուտները և ընտանիքի կազմում ու պայմաններում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից:».
18) 25-րդ կետը «ձևի» բառից հետո լրացնել «, որը հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում:
Նպաստի վճարման դադարեցման կարգադրության մեկ օրինակը տրամադրվում է դիմողին:» բառերով.
19) ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետի «բ» ենթակետը.
20) 30-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) նշանակվել է ընտանիքում երեխայի ծննդյան միանվագ (հրատապ), երեխայի առաջին դասարան ընդունվելու, ինչպես նաև հուղարկավորության միանվագ օգնություն:».
21) N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի.
22) 36-րդ կետը «չունեցող» բառից հետո լրացնել «և «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով.
23) 361-րդ կետը «չունեցող» բառից հետո լրացնել «և «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով, իսկ «դիմողի ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` մինչև երեխայի ծնվելու օրը և այդ» բառերը փոխարինել «դիմողը երեխայի ծնվելու» բառերով.
24) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Հրատապ օգնությունը նշանակում է գործակալությունը` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցների շրջանակներում:».
25) 45-րդ և 46-րդ կետերում «միանվագ» բառը փոխարինել «հրատապ» բառով.
26) 53-րդ կետը «սոցիալական քարտի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.
27) 62-րդ կետում «միանվագ` առանց ժամկետի սահմանափակման» բառերը փոխարինել «դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել 3 տարի» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված` ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի 36-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով` սոցիալական աջակցության խորհուրդների քննարկմանն առաջնահերթ ներկայացնել նպաստի իրավունքը կորցրած ընտանիքներին (որոնց կազմում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի չափն ավելի քիչ է բարձրացել, քան չստացած ընտանեկան նպաստի չափն է) տվյալ տարվա բոլոր եռամսյակներում հրատապ օգնության ծրագրում ընդգրկելու հարցը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: