27 Դեկտեմբերի 2007, 1529 - Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, 594-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 15-ի N 731-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանված կարգով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող անհատական բնակելի տներին կից, մինչև 2001 թվականի մայիսի 15-ը զավթած պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) զավթած հողամասերի վրա ինքնակամ կառույցներն օտարել այդ քաղաքացիներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: