Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2007, 1324 - Ա

ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով ու Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացումը խթանելու և մրցունակությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել ազգային մրցունակության խորհուրդ:

2. Հաստատել`

1) ազգային մրցունակության խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) ազգային մրցունակության խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) ազգային մրցունակության խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ.

2) ազգային մրցունակության խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների անհատական կազմը փոփոխվում է ազգային մրցունակության խորհրդի կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ առնվազն մեկ տարով.

3) ազգային մրցունակության խորհուրդն աշխատանքները կազմակերպում է իր կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան: