Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2008, 14 - Ն

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի կատարումը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը փոխանցելու կապակցությամբ «Փրոջեքթ Հարմոնի» հասարակական կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տրամադրած միջոցներով ձեռք բերված 85988322 դրամ ընդհանուր արժեքով գույքը և սարքավորումները, որպես նվիրաբերություն, ընդունել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ», «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին` հետևյալ համամասնություններով`

1) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 50864819 դրամ ընդհանուր արժեքով գույք և սարքավորումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների, որից`

ա. 1133682 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության կազմակերպություններին` համաձայն N 1 հավելվածի,

բ. 44906311 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն NN 2, 3, և 4.1 հավելվածների,

գ. 1145788 դրամ ընդհանուր արժեքով գույքը և սարքավորումներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 5 հավելվածի.

2) «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ` 6896107 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 6 հավելվածի.

3) «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 1984316 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն Արմավիրի մարզպետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 7 հավելվածի.

4) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 1394221 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 8 հավելվածի.

5) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 2629650 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն Սյունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 9 հավելվածի.

6) «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 2462242 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն Կոտայքի մարզպետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 10 հավելվածի.

7) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 3725520 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն Լոռու մարզպետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 11 հավելվածի.

8) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 4335746 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 12 հավելվածի.

9) «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 2368408 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն Արագածոտնի մարզպետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 13 հավելվածի.

10) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 1824636 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն Տավուշի մարզպետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 14 հավելվածի.

11) «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 5294310 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն Արարատի մարզպետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 15 հավելվածի.

12) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` 2208347 դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ` պայմանով, որ դրանք անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեն Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներին` համաձայն N 16 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մեկամսյա ժամկետում` «Փրոջեքթ Հարմոնի» հասարակական կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրինության հետ օրենքով սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագրեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։