10 Հունվարի 2008, 13 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 581 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաuտանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» N 581 որոշմամբ հաստատված կարգի 40-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) դեղի նմուշը չի համապատասխանում պետական գրանցման ժամանակ (ներառյալ հետագա փոփոխությունները) ներկայացված նմուշին` մինչև արտադրողի կողմից սահմանված կարգով դեղի փաթեթավորման փոփոխությունները դեղի գրանցման փաստաթղթերի փաթեթում ներառելը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: