Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2008, 7 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի

N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`

հազ. հեկտար, որից` ոռոգվող Հայաստանի Հանրապետության տարածքը 2974.3         207.6

այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր 2122.1       154.6

որից`

վարելահող 452.1     124.3

բազմամյա տնկարկ 29.6        28.8

խոտհարք 127.5         1.5

արոտ 1118.3           -

այլ հողեր 394.6           -

բ. բնակավայրերի հողեր 151.0            52.6

որից`

տնամերձ և այգեգործական

(ամառանոցային) հողեր 94.6       52.5

գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման

և այլ արտադրական նշանակության հողեր 28.2         -

դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի,

կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր 12.1           -

ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր 229.3          -

զ. հատուկ նշանակության հողեր 31.7        -

է. անտառային հողեր 370.6      0.4

ը. ջրային հողեր 28.6      -

թ. պահուստային հողեր 0.7       -

2) հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների`

ա. քաղաքացիների 525.8          178.8

բ. իրավաբանական անձանց 18.3           1.5

գ. համայնքային 1060.4            24.7

դ. պետական 1369.8             2.6

ե. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների -         -

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։