Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2008, 5 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպեu նաև կարևորագույն նշանակության oբյեկտների ցանկերը հաuտատելու մաuին» N 1008-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ պարբերությունը «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեuական զարգացման նախարարության» բառերից հետո լրացնել «, Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչական շենքի պահպանությունը 2008 թվականին իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 03 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտագերատեսչական ծախսեր» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: