Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2004, 1346 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմ- բերի 24-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման N 1 հավելվածում`

ուժը կորցրած ճանաչել 76-րդ կետը,

81-րդ կետի 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրաէկոհամակարգերի` սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»,

4-րդ սյունակում «2004 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում» բառերով.

բ) որոշման N 2 հավելվածում`

ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 2-րդ սյունակի «ՀՀ անտառային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրի մշակում և իրականացում» պարբերությունը,

14-րդ կետի 2-րդ սյունակը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ.

«ՀՀ անտառային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրի մշակում և իրականացում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: