Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2004, 1345 - Ն

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ելնելով ապահովագրական ընկերությունների վճարունակության, ֆինանսական կայունության և հուսալիության ապահովման անհրաժեշտությունից և առաջնորդվելով ապահովագրվողների (ապահովադիրների) շահերի պաշտպանության սզբունքներով`սահմանել ապահովագրական ընկերությունների համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափի պահանջը` ըստ հետևյալ ժամանակացույցի`

2005 թ. հունվարի 1-ից 100.000.000 ՀՀ դրամ

2006 թ. հունվարի 1-ից 200.000.000 ՀՀ դրամ

2007 թ. հունվարի 1-ից 350.000.000 ՀՀ դրամ

2008 թ. հունվարի 1-ից 500.000.000 ՀՀ դրամ

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։