22 Հուլիսի 2004, 1333 - Ն
«ՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարը պետք է վճարվի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Հաշվեկշռային մեթոդով 350080 հազ. դրամ գնահատված արժեքով գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
3. Գույքի վաճառքի գինը սահմանել 87520 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`
10 տարվա ընթացքում անվճար սպասարկել`
ա) համահայկական մարզական խաղերը.
բ) պետական և համազգային նշանակության մարզական ու մշակութային միջոցառումները, սպորտի պետական լիազորված մարմնի կողմից կազմակերպվող ֆիզկուլտուրայի-մասսայական մարզական միջոցառումները` համապատասխան կազմկոմիտեների որոշումների հիման վրա.
գ) 5 տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում`
2005 թվականին` 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,
2006 թվականին` 300000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,
2007 թվականին` 400000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,
2008 թվականին` 500000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,
2009 թվականին` 600000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.
դ) վճարումները կատարել մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը, այդ թվում` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը` 43760 հազ. դրամ և մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը` 43760 հազ. դրամ.
ե) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։