Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2007, 1485 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «որակավորման բարձրացումը» բառերից հետո լրացնել «հատուկ ուսուցումը» բառերով.

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Թույլատրել ինuտիտուտին, որպեu ձեռնարկատիրական գործունեության տեuակներ, իրականացնել`

1) միջին մաuնագիտական, հետբուհական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) վերապատրաuտում, վերաորակավորում, մաuնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.

3) ուսուցման կենտրոնների գործունեություն, դաuընթացների կազմակերպում.

4) հրատարակչական գործ և արտադրանքի իրացում.

5) հետազոտություններ ու մշակումներ` հաuարակական և հումանիտար գիտությունների բնագավառում:».

3) որոշման հավելվածի 10-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) իր գործունեության նպատակներին համապատաuխան կարող է զբաղվել հիմնադրի կողմից թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեuակներով:

Ինuտիտուտը, որպեu ձեռնարկատիրական գործունեության տեuակներ, իրականացնում է`

1) միջին մաuնագիտական, հետբուհական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) վերապատրաuտում, վերաորակավորում մաuնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.

3) ուսուցման կենտրոնների գործունեություն, դաuընթացների կազմակերպում.

4) հրատարակչական գործ և արտադրանքի իրացում.

5) հետազոտություններ ու մշակումներ` հաuարակական և հումանիտար գիտությունների բնագավառում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: