Կառավարության որոշումներ

13 Դեկտեմբերի 2007, 1452 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 313 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի և 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի oբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց oգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 որոշմամբ հաստատված կարգի IV բաժինը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի մարտի 12-ից: