5 Օգոստոսի 2004, 1324 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. Հաստատել մանկատներում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Մանկատան (անկախ դրա կազմակերպականիրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը սահմանելու մասին», «Մանկատանը (անկախ դրա կազմակերպականիրավական ձևից) խնամվող երեխայի նվազագույն սննդի, հագուստի և անձնական օգտագործման պարագաների տեսականին և քանակը հաստատելու մասին» և «Մանկատան (անկախ դրա կազմակերպականիրավական ձևից) անձնակազմում անհրաժեշտ մասնագետների կազմը և նորմատիվները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
5. Սույն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 17-րդ կետն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: