17 Սեպտեմբերի 2004, 1321 - Ն
ՀԱԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱ- ԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«բ) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողամասի ձեռքբերման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների հաշվին վճարվող 477099675 դրամ գումարը տրամադրել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրատվություն՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած 543214285 դրամ անվանական արժեքով դեբիտորական պարտքը մարելու նպատակով, որի նկատմամբ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառվում է 66114610 դրամ զեղչ՝ կնքելով նվիրատվության պայմանագիր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից: