9 Սեպտեմբերի 2004, 1317 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Այլընտրանքային ծառայության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել՝
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ 303985.2 հազ. դրամ, այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ «Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ»` 2906.7 հազ. դրամ, «Փափուկ գույք և հանդերձանք»` 96325.8 հազ. դրամ, «Սննդամթերք»` 8509.5 հազ. դրամ, «Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր»` 303.2 հազ. դրամ, «Էլեկտրաէներգիայի ծախսեր»` 2140.0 հազ. դրամ, և «Կապիտալ նորոգումների ծախսեր»` 193800.0 հազ. դրամ.
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 19352.2 հազ. դրամ, այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ»` 62.4 հազ. դրամ, «Փափուկ գույք և հանդերձանք»` 2737.1 հազ. դրամ, «Սննդամթերք»` 567.3 հազ. դրամ, «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր»` 1306.0 հազ. դրամ, և «Կապիտալ նորոգումների ծախսեր»` 14679.4 հազ. դրամ.
գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ 12311.8 հազ. դրամ, այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ»` 90.5 հազ. դրամ, «Փափուկ գույք և հանդերձանք»` 4847.0 հազ. դրամ, «Սննդամթերք»` 822.6 հազ. դրամ, «Գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսեր»` 189.5 հազ. դրամ, «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր»` 2362.2 հազ. դրամ, և «Կապիտալ նորոգումների ծախսեր»` 4000.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետի համաձայն` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին կատարվելիք հիմնանորոգման աշխատանքների գծով ծախսերի ֆինանսավորումը կատարել այդ աշխատանքների` հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում: