9 Սեպտեմբերի 2004, 1316 - Ն
«ՀԱՅԱՌՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայառտեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին՝
ա) հաշվեկշռային մեթոդով 331124.82 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված «Հայառտեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության արտադրական շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ հարկերը և մամլման արտադրամասի շենքը որպես մեկ ամբողջական միավոր վաճառել դասական աճուրդով.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 33 000.0 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր