15 Նոյեմբերի 2007, 1439 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման և հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: