17 Սեպտեմբերի 2004, 1307 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսագյուղի գյուղական համայնքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 1,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն տրամադրված սուբվենցիայի՝ Լուսագյուղի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը հատկացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: