Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2007, 1410 - Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ցուցանիշների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1297-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ, 13-րդ և 15-րդ կետերով նախատեսված մատյանների և քարտի ձևերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: